14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Մեդիաարտադրանքը օրենքով կկարգավորվի, որակը կբարձրանա. «ՀՀ»
թերթերի տեսություն

Մեդիաարտադրանքը օրենքով կկարգավորվի, որակը կբարձրանա. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Հայաստանում  ամենամեծ  լսարանն ունեցող մեդիաոլորտը՝ հեռուստատեսության և ռադիոյի հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտը՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն  ընդունվել է 2000 թվականին, և քսան տարիների ընթացքում ոլորտի զարգացման, թվայնացման արդյունքում առաջացել են հարաբերությունների նոր առանձնահատկություններ ու նոր պահանջներ: Վերջիններս կարգավորելու նպատակով Աժ պատգամավորներ Վահագն Թևոսյանը,  Մխիթար Հայրապետյանը և Արման Բաբաջանյանը մշակել և շրջանառության մեջ են դրել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը:

Ոլորտի նոր կարգավորումների անհրաժեշտությունը բխում է նաև  այն հանգամանքից, որ այս տարի լրանում է հեռուստատեսության հաճախականությունները օգտագործողների լիցենզիաների ժամկետը, և օրենքի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  պետք է հուլիսի վերջին հայտարարի նոր մրցույթ՝ հաճախականությունները օգտագործել ցանկացող սուբյեկտների համար: Տրամաբանական է, որ նոր մրցույթն անցկացվի նոր իրավակարգավորմամբ, առավել ևս, որ հեռարձակման հաճախականությունների օգտագործման լիցենզիան տրվում է տասը տարով: Նկատի ունենալով հարցի հրատապությունը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ  օրենքի նոր նախագիծն ընդգրկվել է հունիսի 16-ի նիստի օրակարգ:

Օրենսդրական այս կարգավորմամբ նախատեսվում է բարձրացնել տեսալսողական հաղորդումների որակը, մեդիա ոլորտում հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, մեդիագրագիտությունը բարձրացնել և բացառել ատելության խոսքի քարոզումը: Փորձ է արվել օրենքում ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք կխթանեն հավաստի և բովանդակային մեդիաարտադրանքը, որի պահանջն առանձնակիորեն է զգացվում այսօր»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

«Ժողովուրդ». Մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների դեպքում հավանաբար 3-4 հեռուստաընկերություն կմ­նա

Diana Amirkhanyan
Բեռնում.....