-0.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Ձեռներեցները կանգնած են փաստի առաջ. «Փաստ»
թերթերի տեսություն

Ձեռներեցները կանգնած են փաստի առաջ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է արդեն երեք ամսից ավելի, համավարակային վիճակը՝ ավելի երկար, ինչը, բնականաբար, ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն երկրի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի, այլև առաջին հերթին տնտեսության վրա։

«Փաստ» թերթի հետ զրույցում մի քանի գործարարներ, մասնավորաբար ՓՄՁ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ նշել են, որ իրենց մատուցած ծառայություններն այլևս չեն արդարացնում իրենց, ավելին՝ իրենք գրեթե գտնվում են սնանկացման եզրին։ 

Ձեռներեցներն աշխատանքից չեն ազատել իրենց աշխատակիցներին՝ հասկանալով ստեղծված էքստրեմալ պայմանները, սակայն իրենց բիզնեսը գրեթե ամբողջովին հայտնվել է փակման եզրին, մարդիկ այսօր անգամ վարձակալության և հարկային պարտականություններն իրականացնելու խնդիր ունեն, իսկ հակաճգնաժամային միջոցառումները որևէ արդյունք չեն տալիս, որևէ նպատակայնություն չունեն։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....