Մենք հիմա ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ բոլորս բուժվում ենք։ Newarmenia.am-ի հարցին ի պատասխան ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն` անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի` քաղաքական բնույթի հայտարարություններին, որոնք հաջորդեցին իր իսկ հրաժարականին։
«Բանն այն է, որ չգիտենք` վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ինչ է անելու վաղը, մյուսը։ Սկզբում գովերգեցինք Վանեցյանին` որպես անձ, որպես ԱԱԾ պետ, որին ականատես եղանք մոտ տարի ու կես։ Գնդապետ Վանեցյանը ստացավ գեներալի ուսադիրներ։ Առանց Նիկոլ Փաշինյանի կամքի, դա չէր լինի։ Սակայն մեկ ամսվա ընթացքում Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմումով է հանդես գալիս։ Դա տղամարդու քայլ էր և շատ ծանր քայլ, քանի որ հեշտ չէ նման պաշտոնից հրաժարվելը։ Ու նա չի մեկնաբանել իր որոշումը։ Վանեցյանի փոխարեն խոսում է Նիկոլ Փաշինյանը, որին էլ հաջորդում է Վանեցյանի արձագանքը` եթե մի բանից չես հասկանում մի խոսա։ Մենք երկու կողմերից թշնամիներով ենք շրջապատված, անվտանգությունը գիշեր ու ցերեկ պիտի աշխատի` երկրի անվտանգությունը պաշտպանելու համար, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին ուղղորդում էր զբաղվել, օրինակ, ՀԴՄ-երով»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հետ Արթուր Վանեցյանի ակտիվ շփումներին և նրա` հրապարակային ակտիվ մեկնաբանություններին, Գուրգեն Եղիազարյանի բնորոշմամբ, նա դա չուզենալով է արել. «Իմ տպավորությունն այն էր, որ նրա ղեկավարն էր ասում` պարտադիր հարցազրույց տուր։ Միգուցե իսկապես նման հրահանգ եղել է»:
Որքանո՞վ է հավանական Արթուր Վանեցյանի մուտքն ակտիվ քաղաքականություն հարցին ԱԱԾ նախկին փոխնախարարը նշեց, որ կան բազում օրինակներ, երբ հատուկ ծառայություններից եկել են քաղաքականություն։ «Օրինակ` Սարկոզին, որը դարձավ երկրի նախագահ։ Ես ոչինչ բացառել չեմ կարող, այլ միայն մի բան կարող եմ ասել, որ Վանեցյանի մոտ ստացվեց գրավել հայաստանցուն` իր բարի ժպիտով ու բարյացակամ վերաբերմունքով դեպի իր շրջապատը, ինչը չէի ասի մյուսների մասին։ Այնպես որ, դեպի քաղաքականություն նրա մուտքը բաց է։ Ի վերջո, ով ինչ ասի, ԱԱԾ պետը քաղաքական դեմք է»,- ամփոփեց նա։