-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Լիտվայից ժամանած բուժաշխատողները և փորձագետները Հայաստանում կմնան 14 օր
Այլ Լուրեր

Լիտվայից ժամանած բուժաշխատողները և փորձագետները Հայաստանում կմնան 14 օր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հունիսի 19-ին Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր:

Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։ Բժշկական անձնակազմին ու «Team Europe» ծրագրի շրջանակներում Լիտվային կողմից տրամադրված բուժսարքավորումները և բժշկական պարագաներն օդանավակայանում դիմավորեցին ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը:

Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։ Ավելի վաղ Լիտվան Հայաստանին աջակցություն էր տրամադրել բժշկական պարագաների տեսքով՝ Արևելյան գործընկերության չորս երկրներին հատկացված օժանդակության շրջանակներում:

Նմանատիպ Հոդվածներ

Շնորհակալություն, որ հանուն մեզ օգնելու վտանգում եք ձեր առողջությունը. նախագահն ընդունել է լիտվացի բուժաշխատողների խմբին

Սերինե

Կորոնավիրուսով վարակվածների 6-7 տոկոսը բուժաշխատողներ են․ Արսեն Թորոսյան(տեսանյութ)

Աշխեն

Հայկական երաժշտարվեստի ներկայացուցիչները երգով շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին