18.1 C
Yerevan
3 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 02.06.2023
Գլխավոր » Կենտրոնական բանկի աշխատակիցները կկրճատվեն, աշխատավարձը՝ կբարձրանա
Տնտեսություն և Բիզնես

Կենտրոնական բանկի աշխատակիցները կկրճատվեն, աշխատավարձը՝ կբարձրանա

Հաջորդ տարի Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդը կավելանա 2 %-ով կամ 118.7 մլն դրամով: Ըստ 2020թ. բյուջեի նախագծի՝ նախատեսվում է ԿԲ աշխատավարձի գծով ծախսերի համար հատկացնել 6 մլրդ 145 մլն դրամ:

Ըստ այդմ՝ բան­կի աշխա­տա­կիցների միջին ամսական աշ­­խա­տավարձը կկազմի 640.1 հազար դրամ: Հաշվարկը կատարվել է 800 աշ­խա­տակ­ցի հաշ­վով` այս տարվա 808 աշխատակցի փոխարեն: Այսինքն՝ 8 աշխատակից կրճատվելու է:

Նկատենք, որ 2020 թ. համար ՀՀ առևտրային բանկերի կող­­մից ՀՀ բան­կային հա­­մա­կարգի միջին ամսական աշ­խատավարձի չափը կանխատեսվոում է 820.6 հազար դրամ:

ԿԲ ընդհանուր վարչական ծախսերը հաջորդ տարի կկազմեն 7 մլրդ 322.8 մլն դրամ՝ 2019 թվա­­­կա­նի հա­մեմատ 1.3 %-ով կամ 93.4 մլն դրա­մով ավելի:

Բանկի աշխատակազմի գործուղման ծախ­­սերը (ներառյալ անձնակազմի ու­սուց­­ման և վերապատրաստման ծախ­սերը) նախա­տես­վում են 434.4 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերը՝ 54.2 մլն դրամ կամ 2019 թվականի ծրա­գրա­յին համապատասխան ցուցանիշի մակարդակով:

Ուշագրավ է, որ ԿԲ-ն նվազեցրել է ծառայողական ավտոմեքենաների շահագործման և սպասարկման ծախ­­­­սերը՝ 2020-ին 59.9 մլն դրամ՝ 2019-ի համեմատ 17.2 մլն դրամով պակաս: ԿԲ-ն ծրագրում է շա­հա­գործել 28 ավ­տո­մե­քե­նա­: Մինչդեռ այս տարի ԿԲ-ի աշխատակիցներին սպասարկել է 32 ավտոմեքենա, որոնց սպասարկման համար ծախսվել է մոտ 74 մլն դրամ:

Մի քանի տարի առաջ խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ պարզվեց, որ ԿԲ-ն միլիոնավոր գումարներ է ծախսում աշխատակիցների բջջային կապի համար: Օրինակ՝ այս տարի բանկում առկա թվով 39 բջջային հեռախոսների ընդհանուր ծախսը մոտ 6.4 մլն է: Թե որքա՞ն է նախատեսված հաջորդ տարվա համար, դեռ պարզ չէ: Սակայն ընդհանուր կապի, այդ թվում՝ քաղաքային ու կառավարական գծերի, տարեկան սպասարկումը կարժենա 28.4 մլն դրամ՝ 2019-ի համեմատ 3.3 մլն դրամով կամ 10.4 %-ով պակաս: Այս տարվա համեմատ էական՝ 23 %-ով, կրճատվելու են բանկի կապիտալ ներդրումները՝ կազմելով 10 մլրդ 947.4 մլն դրամ:

Բեռնում.....