21.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Հոկտեմբրի 7-ին կկայանա «Արդի հայ դրամա»-ի շնորհանդեսը
Քաղաքականություն

Հոկտեմբրի 7-ին կկայանա «Արդի հայ դրամա»-ի շնորհանդեսը

Հոկտեմբրի 7-ին՝ ժամը 16:00-ին ՝ AGBU / ՀԲԸՄ-ում (Մելիք Ադամյան 2/2 ) «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի շրջանակում կկայանա գրքի շնորհանդես:

2019 թվականի սեպտեմբերին Վարշավայում լույս է տեսել հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիա՝ «Արդի հայ դրամա» խորագրով, որում ընդգրկված են հինգ հայ հեղինակների պիեսներ՝ Անուշ Ասլիբեկյան, Էլֆիք Զոհրաբյան, Սամվել Խալաթյան, Սառա Նալբանդյան և Կարինե Խոդիկյան: 

Խմբագիրը Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինն է: Անթոլոգիան հրատարակվել է «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոն»-ի կողմից: Կենտրոնի տնօրենը պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինն է:

Այս կենտրոնը հանդիսանում է Վարշավայի համալսարանում գործող Արևելյան և կենտրոնական Եվրոպայի միջմշակութային ստորաբաժանման մի մասը:

Բեռնում.....