10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136121.6 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » «ՄԱԿ-ի ԳԱ՝ ազգությամբ թուրք նախագահն ամենակարող պաշտոնյան չէ»․ ՄԱԿ-ի ազդեցիկ պաշտոններից մեկը հայ դիվանագետն է զբաղեցնում
Այլ Լուրեր

«ՄԱԿ-ի ԳԱ՝ ազգությամբ թուրք նախագահն ամենակարող պաշտոնյան չէ»․ ՄԱԿ-ի ազդեցիկ պաշտոններից մեկը հայ դիվանագետն է զբաղեցնում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունիսի 17-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ ընտրվեց միակ թուրք թեկնածու Վոլքան Բոզքիրը։ Նստաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերին, և Բոզքիրը կնախագահի մեկ տարի։

Նշենք, որ նրա անունը նախապես ուղարկվել էր ՄԱԿ-ի 193անդամ պետություններին միաձայն հաստատելու համար, սակայն երեք պետություններ` Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն էին պահանջել: 

Ըստ քվեարկության ընթացակարգի ՄԱԿ-ի անդամ երկրները կարող էին քվեարկել կամ կողմ, կամ ձեռնպահ։ Փակ քվեարկությանը մասնակցել է 192 երկիր, որից 189-ը իր աջակցությունն է հայտնել թուրք թեկնածուին, 11 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ երեք քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Փաստացի երեք երկիր է քվեարկություն պահանջել` Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը, սակայն հենց քվեարկության օրը արդեն իսկ 11 երկիր դեմ է եղել թուրք թեկնածուի ընտրությանը։

Ընդգծենք, նաև, որ ՄԱԿ-ի ԳԱ նախագահի պաշտոնը արարողակարգային է, և այս առումով միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ ԳԱ նախագահն ամեն ինչ չէ, որ որոշում է․ «Այսինքն,նա ամենակարող պաշտոնյա չէ և պաշտոնավարելու է մոտակա մեկ տարում։ ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, ուստի չեմ կարծում, որ պրոբլեմներն այնպիսին կլինեն, որ անհաղթահարելի լինի մեզ համար»։

Միջազգայնագետը նշեց նաև, որ ՄԱԿ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախագահի ընտրությունը քվեարկության է դրվում, միշտ եղել է կոնսենսուսով։

ՄԱԿ-ի ազդեցիկ պաշտոնյաների ցանկում է նաև հայ դիվանագետ Մովսես Աբելյանի անունը։ Աբելյանը դեռևս 1998թ․-ից աշխատում է ՄԱԿ-ում, իսկ 2019թ․-ից զբաղեցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը և զբաղվում է գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով։

Վոլքան Բոզքիրի պաշտոնը թեպետ ժամանակավոր է, այդուհանդերձ հաշվի առնելով, որ ՄԱԿ ԳԱ նախագահի թեկնածուն մեկն է և ազգությամբ թուրք՝ Հայաստանն ու Կիպրոսն իրենց մտահոգությունն արտահայտող համատեղ նամակով էին հանդես եկել։Նամակում մասնավորապես նշվել էր, որ Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները։

ԱԳՆ մամուլի խոսնակԱննա Նաղդալյանը NewArmenia.am-ի հետ զրույցում  նաև ընդգծել էր, որ հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին:

Քվեարկություն պահանջող երկրները գտել էին, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնի համար։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

Նատա Հարությունյան

ՄԱԿ-ը 2 մլն եվրոյի աջակցություն է տրամադրում ԼՂ պատերազմից տուժած քաղաքացիներին

Նատա Հարությունյան

ՄԱԿ-ը հրապարակել է ԼՂ հակամարտությունից տուժածներին աջակցման ծրագրի առցանց տարբերակը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին