«ԲՀԿ որպես նախկին լրագրող և ներկա խորհրդարանական՝ միանշանակ խստորեն դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքը»։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Պատգամավորը շեշտեց, որ լրատվամիջոցի վրա հարձակումը որևէ դեպքում չի կարող արդարացում ունենալ։
«Մեր երկրում ազատ խոսքի իրավունքը և լրատվամիջոցի ազատ գործունեությունն այլընտրանք չպետք է ունենան։ Իրավապահ մարմինները պետք է ամենասեղմ ժամկետներում համարժեք արձագանք տան այս գործողություններին, և մեղավորները պետք է բացահայտվեն ու համապատասխան պատիժ կրեն»,- շարունակեց Տոնոյանը։
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ, անդրադառնալով թեմային հայտարարեց, որ ՀՀ-ում խոսքի իրավունքը բացարձակ արժեք է։ «Կարծիք արտահայտելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Եթե հետագայում իր արտահայտած կարծիքի համար հետապնդվի , ապա պետք է իրավական տիրույթում հստակ գնահատակններ լինեն»,- եզրափակեց Վահե Էնֆիաջյանը։
