7 C
Yerevan
4 Մարտի, 2021
135785.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանն ինքնիշխան պետության ղեկավար է, չի ուզել ու չի գնացել Մոսկվա, լավ է արել․ Լևոն Շիրինյան
Այլ Լուրեր

Նիկոլ Փաշինյանն ինքնիշխան պետության ղեկավար է, չի ուզել ու չի գնացել Մոսկվա, լավ է արել․ Լևոն Շիրինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում կայացած Հաղթանակի 75–ամյակին նվիրված զորահանդեսին չմասնակցնելու մեջ որևէ տարoրինակ բան չի տեսնում։ Նա NewArmenia.am-ի հետ զրույցում շեշտեց, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, իսկ ՀՀ ղեկավարը կանի այն, ինչ հարմար է գտնում։

«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է ու նրա ղեկավարը որտեղ կուզի կգնա, չի ուզի, չի գնա։ Հիմա չի ուզել ու չի գնացել, լավ է արել, որ չի գնացել։ Իսկ չգնալը շահարկողները եֆրեյտոր ստրուկներ են, որոնք չեն հասկանում, թե ինչպես կարելի է չգնալ։ Մահաթմա Գանդին ասել է, որ գաղութատերերի դաստիարակած էլիտան իր սեփական ժողովրդի թշնամին է, հիմա այդ պատկերն է ՀՀ-ում։ Բայց շահարկումների խորքը պարզ է՝ երկրում համաճարակ է, որից ոմանք փորձում են օգտվել, այսինքն՝ կոռուպցիոն վիրուսակիրներն օգտվում են կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամից։ Շահարկողները չեն հասկանում, եֆրեյտոր են ու չեն հասկանում, որ ՀՀ կարող է  չգնալ։ Հավատացեք՝ սրանց մեր արժանապատվությունը Մոսկվայում բարձրանում է»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավորել է, որ չգնալու համար կան օբյեկտիվ պատճառներ։ Իսկ ինքը՝ Շիրինյանը, իր կողմից չգնալու մի քանի պատճառ էլ առանձնացրեց։

«Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ այդ Հայրենական պատերազմը մերը չի եղել։ Այդ պատերազմում 600 հազար հայորդի է մասնակցել, որի 300 հազարից ավելին զոհվել են, էլ չեմ ասում՝ ինչ մարշալներ ու գեներալներ ենք տվել այդ Ռուսաստան կոչվածին։ Բայց նրանք նույնիսկ շնորհք չունեին, որ արյան գին փոխհատուցեին և Արցախյան պատերազմում 10-40 ռուս մեր կողմից կռվեր։ Անկախ ամեն ինչից՝ մեր զոհերին հարգելու համար ՀՀ ՊՆ նախարարը մի հրաշալի զորագնդով, որը ես անվանում եմ Արտաշես աշխարհի զորագունդ,Կրեմլի մատույցներում, մասնակցում էր զորահանդեսին»,- շարունակեց Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետը ՀՀ վարչապետի՝ Մոսկվա չգնալու մեջ քաղաքական ենտաթեքստեր դնողների համարում է օտարի շահը պաշտպանողներ։

«Օտարամոլիզմի շերտ կա, որ ինչ ասես կանի, միայն օտարի շահերը պաշտպանի, բայց նրանց կողքի դնենք, քանի որ պետության ամրապնդման հետ միասին կմեռնեն։ Մյուս շերտին էլ, որին անվանում եմ գողապետություն, նախկին կոալիցիոն գործընկերներ են, այն թերմածքն են, որը մնացել է Սերժի ռեժիմից, որը ֆինանսական ու լրատվական մեծ ռեսուրս ունի։ Սրանք 2018 թ․-ի մայիսի 2-ին, միանշանակ, հայության կողմից մերժվել են, այդ շարժումն ունեցել է լիդեր, որն ընտրվել է փողոցում, որը կոչվում է ուղիղ ժողովրդավարություն, իսկ իշխանության լեգիտիմությունը չափազանց բարձր է այսօր, թեպետ, 2 տարում մի քիչ անկում է ապրել։ Հիմա էս գողապետությունը, որը լութոկրատական իշխանություն էր, այն թալանչիները, որոնք քանդել ու ավիրել են երկիրը, որոնք  հայ ժողովրդի շահերի դեմ պատերազմ են մղել, ունեցել ենք 130-ից ավել զոհ, 2 հենակետի կորուստ, որոնք ստրատեգիական վերահսկողական կետերն էին, հանձնել են թուրքին՝ պարզ է, որ Մոսկվայի պահանջով ու նրանց հաճոյանալու հույսով, փորձում են ՀՀ-ի դեմ մի բան անել»,- հավելեց քաղաքագետը։

Վերջինս գտնում է, որ հակաիշխանականները հստակ հասկանում են, որ  վարկաբեկված են ու հանրության մեջ հենարան չունեն, հետևաբար, փորձում են տարբեր տեսակ շահարկումներով դրսին լարել ՀՀ-ի դեմ։

«Նրանց մնում է դրսից հրահրել, որ Հայաստանի  հետ տարաձայնություն լինի, իսկ առաջինը մայր Ռուսիան է։ Ինչի՞ եմ ասում մայր Ռուսիա, որովհետև որ մեկին կպան, նրանք փախան ՌԴ, այնքան արժանապատվություն չունեն էդ կերած, խմած հայ տղամարդիկ, որ օրենքի տառին համապատասխան փախնում են Մոսկվա։ Սրանց մնում է, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները փչացնեն, որից արդյունք իրենք չեն ստանալու՝ հեղաշրջում չի լինելու, բայց ՌԴ-ի հետ կարող են խնդիր առաջացնել։ Այս ամենի նպատակը մեկն է՝ ինչքան կարող են, հայ ժողովրդին ու պետությանը վնաս տան»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Անկախությունը կյանքից ավելի պիտի դիտարկենք․ Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Սերինե

Իշխանությունների տակտիկան՝ անցյալի իշխանության նկատմամբ, սխալ է ու ոչնչով չարդարացված․ Լևոն Շիրինյան

Աշխեն

Վանեցյանը թող դիմի դատարան՝ իր պատիվը պաշտպանելու համար, միշտ արդարադատությունից է խոսում. Շիրինյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին