ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար դատապարտելի է ԶԼՄ-ների նկատմամաբ կատրաված ցանկացած ոտնձգություն։ Նա այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ դատապարտելի է «Հայելի» ակումբի վրա կատարված հարձակումը, և հույս հայտնեց, որ իրավապահները համապատասխան գործողություններ կիրականացնեն։
«Քրեական գործ կա հարուցված։ Ինչ վերաբերում է խոսքի ազատության վտանգված լինելուն, չենք կարող նման պնդում անել մի քանի քաղաքացու ինքնագործունեության արդյունքում։ Ես ժամանակին կարծում էի, որ արջի ծառայությունը նախկին իշխանությունների ժամանակ կիրառվող գործընթաց է։ Նման բաներ անողները, լինելով վաչապետի կամ իշխող ուժի աջակիցը, լավություն չեն անում։ Նրանք արջի ծառայություն են մատուցում, որով վնաս են հասցնում հենց այդ ուժին», — նշեց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ հոտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը և ձվեր նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։
