17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Սարգիս Քլոյանն Աննա Դանիբեկյանին անվանեց հերոս դատավոր
Իրավունք

Սարգիս Քլոյանն Աննա Դանիբեկյանին անվանեց հերոս դատավոր

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաև Մարտի մեկին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա նշեց, որ միանում է մեղադրող կողմին և դատավոր Աննա Դանիբեկյանին անվանեց հերոս դատավոր:

Սարգիս Քլոյանն իր խոսքում անդրադարձավ նաև Նարեկ Մութաֆյանի արտահայտությանը, թե վաճառվում է 2008թ․ մարտի մեկի զոհ՝ նշելով, որ այդ արտահայտությամբ Մութաֆյանը խայտառակ ձևով վիրավորել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Տեղեկացնենք, որ Քոչարյանի աջակիցներն ու պաշտպանները Մութաֆյանի արտահայտությունն արդարացնում էին։

Բեռնում.....