Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովը շատ հարցերով դարձավ փուլային: Եթե նախկինում ԵԱՏՄ-ի կազմի մեջ չմտնող երկրներից նման միջոցառումներին ներկայացել էր միայն Մոլդովան, ապա ներկա ընդլայնված նիստին ժամանել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Հիշեցնենք, որ Իրանը դարձավ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասնակից ` եվրասիական միավորման հետ ստորագրելով և վավերացնելով ժամանակավոր երեք տարվա համաձայնագիր: Սպասվում է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 27-ին: Ռոհանին բավարարվածությամբ նշեց, որ դրանից հետո ավելի քան 500 իրանական ապրանքանիշեր կարող են օգտվել հատուկ արտոնյալ պայմաններից:
Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի գլխավոր լոբբիստը Հայաստանն էր, որը ձգտում է ավելացնել իրանական շուկա արտահանման ծավալները: Ընդ որում, այդ շուկան բավականին առանձնահատուկ է (օրինակ, արգելված է ալկոհոլային արտադրանքի մուտքը) և տարբերվում է բարձր սակագնային խոչընդոտների առկայությամբ: Օրինակ, այդ երկիր շոկոլադե ապրանքներ արտահանելու համար անհրաժեշտ կլինի վճարել 55 տոկոսանոց տուրք: ԵԱՏՄ-ի հետ ԱԱԳ-ի շրջանակներում այն կիջեցվի մինչև 25 տոկոսի:
Գագաթնաժողովի ժամանակ արվեց նաև շատ կարևոր մեկ այլ քայլ` ազատ առևտրի գոտու ռեժիմը գործելու է նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև:
Ակնհայտ է, որ վարչարարական քաշքշուկի դեմ պայքարելու հիմնական գործիքակազմը նոր տեխնոլոգիաները և թվայնացումն է: Եվ այդ բնագավառում Հայաստանն ունի դրական փորձ, ինչը կարող է օգտակար լինել ամբողջ ԵԱՏՄ տարածքի համար:
Գագաթնաժողովի շրջանակներում կայացան նաև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ: Այսպես, Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին մեծ ուշադրություն դարձրեցին էներգետիկ համագործակցությանը` ներառյալ «գազ էլեկտրաէներգիայի փոխարեն» սխեմայով մատակարարումների ծավալների ավելացմանը: Հասան Ռոհանին ասաց, որ Թեհրանը պատրաստ է ինչպես նոր նախագծերի մշակման, այնպես էլ առկա նախագծերի վերականգնման աշխատանքներ իրականացնել` ներառյալ Արաքսի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման շինարարությունը:
Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները երկկողմ շփումների ժամանակ կարևորեցին երկու երկրների հարաբերությունների ռազմավարական նշանակությունը, Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին նման բարձրակարգ գագաթնաժողով կազմակերպելու համար և նրան հրավիրեց պաշտոնական այց կատարել ՌԴ:
