15.1 C
Yerevan
28 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 26.05.2023
Գլխավոր » Ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը Դանիայում կարգելեն մինչև 2030 թվականը
Աշխարհ

Ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը Դանիայում կարգելեն մինչև 2030 թվականը

Ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը Դանիայում մինչև 2030 թվականը կարգելվի: Այդ մասին տեղեկացնում է «Известия» լրատվական կայքը` հղում անելով «eadaily.com»-կայքին: «Ա պլանի էությունը համաեվրոպական արգելքի հասնելն է»,- հայտարարել է Դանիայի բնապահպանության նախարար Դեն Յորգենսենը:

Այսպիսով, երկրի կառավարությունը հանդես է գալիս հանուն համաեվրոպական ռազմավարության, որպեսզի մինչև 2050 թվականը Եվրոպան դառնա աշխարհում առաջին կլիմայորեն չեզոք մայրցամաքը: Նշվում է նաև, որ 2017 թվականին էլեկտրական ավտոմեքենաների վաճառքը Դանիայում պակասել է, քանի որ կառավարությունը չեղարկել է դրանց սեփականատերերի համար նախկինում նախատեսված արտոնությունները:

Փորձագետները նշում են, որ էլեկտրական ավտոմեքենաները չեն փրկի ածխածնային արտանետումներից, քանի որ էլեկտրականության մեծ մասն այժմ արտադրվում է ջերմակայաններում, որոնք այրում են ածուխ կամ գազ:

2018 թվականի աշնանն էլ հայտարարվել էր, որ Իսպանիան պատրաստվում է ամբողջովին ազատվել բենզինով և դիզվառելիքով աշխատող ավտոմեքենաներից մինչև 2050 թվականը` միաժամանակ բարենպաստ պայմաններ ստեղծելով էլեկտրական ավտոմեքենաների վաճառքի համար:

Բեռնում.....