26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ ինքնաբացարկի միջնորդությունը
Իրավունք

Դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ ինքնաբացարկի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարակի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց:

Այնուհետև դատավորը տեղկացրեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատական կարգադրիչների ծառայության պետից գրություն է ստացել, որ դատարանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և այլ քաղաքացիներ, դատարանի ներսում անհարգալից վերաբերունք են դրսևորում՝ աղմկում են և սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս: Ուստի նա զգուշացրեց, որ եթե մեկ անգամ էլ  նման երևույթներ տեղի ունենան, ապա ինքը տվյալ անձանց կհեռացնի դատական նիստերի դահլիճից՝ ընդհուպ մինչև գործի քննության ավարտ:

Բեռնում.....