25.1 C
Yerevan
24 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 23.05.2023
Գլխավոր » Ալեքսիս Օհանյանը Երևան կժամանի այսօր երեկոյան
Կարևոր

Ալեքսիս Օհանյանը Երևան կժամանի այսօր երեկոյան

Ամերիկահայ միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Երևանում անցկացվող World Congress on Information Technology (WCIT) 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանի այսօր երեկոյան, ժամը 20։25-ին։ Այս մասին Newarmenia.am-ին տեղեկացրեց համաժողովի կազմակերպիչ թիմի անդամ Արմինե Ուդումյանը։

Ալեքսիս Օհանյանը տարիներ առաջ ընդգրկվել էր «Ֆորբսի» երիտասարդ ու ամենահեռանկարային գործարարների ցանկում։ Նա հիմնադրել է նաև Initialized Capital ընկերությունը։

Ալեքսիս Օհանյանը ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորն է։ 

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում անցկացվում է հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Բեռնում.....