ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց։ Մինչև նիստի մեկնարկը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցոիմ նշեց, որ նիստի հստակ օրակարգ չկա։
«Աշխատում ենք ամիսը մեկ հանդիպել վարչապետի հետ, իսկ սա հերթական հանդիպումն է»,֊ ասաց նա։
Միևնույն ժամանան նա նշեց, թե չի կարծում, որ քննարկում կծավալվի՝ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հետ։
«Մենք մեր անելինքն արդեն արել ենք, իսկ այս պահին հարցը ՍԴ֊ի տիրույթում է»,֊ հավելեց Մակունցը։
Վերջինս, անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ «Արցախն Ադրբեջան է և վերջ» հայտարարությանը, նշեց, որ հերթական անգամ ապացուցվեց, որ Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել։ Խոսելով «Հայելի.ամ»֊ի վրա հարձակման մասին՝ Մակունցը շեշտեց, թե ազատ խոսքի նկատմամբ ցանկացած բռնություն դատապարտելի է։
