-12 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Դատախազությունը բողոքարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական գործի վարույթը կարճելու որոշումը
Այլ Լուրեր

Դատախազությունը բողոքարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական գործի վարույթը կարճելու որոշումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հունիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճել:

ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Դավիթ Գրիգորյանը մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Գոռ Վարդանյանը՝ պաշտոնեական կեղծիքը կատարելուն օժանդակելու համար

Նմանատիպ Հոդվածներ

Դատախազությունը կբողոքարկի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրգործի կարճման «անհիմն ու ապօրինի» որոշումը

Սերինե

Դատարանը կարճել է դատավոր Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը

Ani Grigoryan

Դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին