Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:
