19.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին․ այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ:

Բեռնում.....