Էջմիածինը տոնում է 2704-ամյակը: Քաղաքի տոնի կապակցությամբ կազմակերպվել է քանդակագործության ցուցադրական արվեստ Սբ. Մարիանե այգում «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից:
Նշենք, որ հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի.
405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը՝ Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 8-ը, ճիշտ տոմարով հաշվելու դեպքում, մեծն Կոմիտասի ծննդյան օրն է: 29 տարվա դադարից հետո՝ 1955 թվականի հենց հոկտեմբերի 8-ին է իր առաջին մյուռոնօրհնությունը կատարել նորընտիր Վազգեն Վեհափառը:
