ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: «Արմենպրես»—ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հաստատել է լուրը՝ նշելով, թե Քոչարյանը հետազոտման նպատակով է տեղափոխվել ԲԿ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ Քոչարյանը պետք է վիրահատվի:
