«Մեր միասնական ընկալումը Էջմիածնի վերաբերյալ հենց այն է, որ Էջմիածինը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է, մեր ժողովորդի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների կենտրոնն է և մայրաքաղաքը»,- Էջմիածնի հիմնադրման 2704 ամյակի կապակցությամբ իր ելությում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ առաջինը քրիտոնեության ընդունում է, որը շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունեցավ մեր կյանքում, շրջադարձային իրադարձություն է նաև հայոց գրերի ստեղծման կենտրոն դառնալը․ գրերը ստեղծվեցին և Էջմիածինը դարձավ հայոց դպրության մայրաքաղաքը և այստեղ հիմք դրվեց հայերենով կրթությանը․ սա նույնպիսի հեղափոխական իրադարձություն է եղել, որը մեր ինքնության մի մասն է:
Հաջորդ կարևոր իրադարձությունը, վարչապետի խոսքով, Սարդարապատի ճակատամարտն է, և շատ պատմաբաններ համոզված են, որ Սարդարապատի ճակատամարտի մեջ մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ կաթողիկոսը հրաժարվեց հեռանալ Էջմիածնից, երբ նրան ասացին, որ թշնամին մոտ է և խելամիտ կլինի հեռանալ, բայց նա, ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ասաց, որ եթե իմ ժողովուրդը և իմ բանակը չի կարող ինձ պաշտպանել, ես ինքս սուր կվերցնեմ ու կպաշտպանեմ իմ հայրենիքը:
Հաջորդ փուլը, որ կարևոր նշանակություն է ունեցել, ըստ վարչապետի, արցախյան հերոսամարտի շրջանն էր, երբ բազմաթիվ էջմիածինցիներ մեկնեցին առաջնագիծ և պաշտպանեցին մեր հայրենիքը՝ Արցախը ինչպես նաև ՀՀ բազմաթիվ բնակավայրեր:
Վարչապետը նաև նշեց, որ անկախության շրջանում էջմիածինը շատ մեծ հակասություններ է ունեցել, եղել են հաջողություններ և անհաջողություններ եղել են լուսավոր և ոչ այնքան լուսավոր էջեր, բայց ինքը ցանկանում է ըդնգծել, որ արդի քաղաքական իմաստով ևս մեկ շրջադարձային իրադարձության կենտորն դարձավ, և իր մասշտաբներով գուցե ոչ այնքան մեծ իրադարձություն տեղի ունեցավ, բայց նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Էջմիածնում ընտրվեց կին քաղաքապետ:
«Բազմիցս ասել եմ հիմա էլ ըդգծում եմ, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ ու փորձով՝ կանաց ակտիվությունը ամեևին չի հակասում ավանդական ընտանիքի վերաբերյալ մեր պատկերացումներին»,- ասաց վարչապետը:
Նշենք նաև, որ վարչապետը շրջայց կատարեց Էջմիածնի կրթական և հասարակական կառույցների սաների աշխատանքները ներկայացնող տաղավարներով, մասնակցեց «Խելացի կանգառի» բացմանը։
