24.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծեծկռտուքի պատճառով վեց խաղացող է հեռացվել
Քաղաքականություն

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծեծկռտուքի պատճառով վեց խաղացող է հեռացվել

Գվատեմալայի ֆուտբոլի առաջնության «Շելախու» և «Մունիսիպալեմ» ակումբների հանդիպման ժամանակ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որի հետևանքով, ընդհանուր առմամբ, խաղադաշտից հեռացվել են վեց ֆուտբոլիստ և երկու ակումբների գլխավոր մարզիչները:

Ծեծկռտուքին, որին մասնակցել են խաղադաշտում գտնվող գրեթե բոլոր մարզիկները, նախորդել էր ֆուտբոլիստների փոխադարձ հրմշտոցը: Այդ մասին հաղորդում է «Lenta.ru» կայքը: Իսկ հանդիպումն ավարտվել է «Մունիսիպալ»-ի`2:0 հաշվով հաղթանակով:

Ի դեպ, սեպտեմբերի 30-ին զանգվածային ծեծկռտուքով էր ավարտվել ամերիկյան ֆուտբոլի ընկերական հանդիպումը Ղազախստանի և Վրաստանի հավաքականների միջև: Իսկ դրա պատճառը վրացական թիմի խաղացողներից մեկի գործողությունն է եղել: Նա իր պաշտպանիչ դիմակով հարվածել էր գետնին ընկած մրցակցի դեմքին, որից հետո սկսվել էր ծեծկռտուքը:

Բեռնում.....