26.1 C
Yerevan
27 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 26.05.2023
Գլխավոր » Հակոբ Արշակյանը՝ տնտեսական հեղափոխության իրագործման մասին
Տնտեսություն և Բիզնես

Հակոբ Արշակյանը՝ տնտեսական հեղափոխության իրագործման մասին

«Մենք ունեցանք յոթանասուն երկրից ավելի մասնակիցներ և շուրջ քսան երկրից պաշտոնական մասնակիցներ՝ գլխավորությամբ նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև միջազգային ընկերությունների և կազմակերպությունների գլխավորությամբ»,-այդ մասին այսօր  ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակներում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ իրենց  գործընկերները, որոնք այցելեցին  Հայաստան և տեսան այն ամենը ինչ մենք տեսնում ենք առօրյայում և արդեն սովորել ենք, շատ տպավորված էին և այս ամենը իրենց հույս է ներշնչում և հավատ ու եռանդ է տալիս, որ իրենք բազմապատիկ ուժերով Հայաստանում իրագործեն տնտեսական հեղափոխությունը և Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր:

«Եվ իսկապես ցանկանում ենք ունենալ տարաշածրջանային կենտրոն, որը հնարավորություն կտա  ոչ միայն հայազգի, այլև օտարազգի ձեռներեցներին, նորարարներին գալու Հայաստան և Հայաստանում գտնելու  իր այն տեղը, որտեղ կարող են ունենալ  արագ և կտրուկ զարգացում»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Բեռնում.....