21.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Լրացել է Միշել Պլատինիի որակազրկման ժամկետը
Աշխարհ

Լրացել է Միշել Պլատինիի որակազրկման ժամկետը

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին լրացել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի որակազրկման ժամկետը: Այս մասին հաղորդում է «Regnum» լրատվական գործակալությունը: Եվ այժմ ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավարը կարող է վերադառնալ ֆուտբոլային գործունեության:

Հիշեցնենք, որ Պլատինին հեռացվել էր ֆուտբոլի հետ կապված գործունեությունից 2015 թվականին: Այն ժամանակ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը հեռացրել էր նրան՝ կասկածելով կոռուպցիայի մեջ: Հիշեցնենք, որ Պլատինին նախապես որակազրկվել էր ութ տարով, սակայն ավելի ուշ այդ ժամկետը կրճատվեց մինչև չորս տարի:

Միշել Պլատինին, անդրադառնալով «VAR» համակարգի օգտագործման վերաբերյալ հարցին, մասնավորապես ասել է, որ չի ողջունում այդ, այսպես կոչված, նորամուծությունը: Նշենք, որ այդ համակարգի օգտագործումը ֆուտբոլում հնարավորություն է տալիս մրցավարներին տեսակրկնության միջոցով ստուգել իրենց որոշման ճիշտ լինելը: «Այն սպանեց մրցավարի հեղինակությունը և մարզադաշտի տրիբունաների մթնոլորտը, որովհետև երկրպագուները չեն կարող վստահ լինել` գոլը հաշվե՞լ են, թե ոչ: Դա պարզապես կրկես է: Ցավոք, մենք չենք վերադառնա նրան, ինչը եղել է»:

Բեռնում.....