17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Եթե «Սանիթեք» ընկերությունը, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք դրան պատրաստ ենք․ Հայկ Մարության
Քաղաքականություն

Եթե «Սանիթեք» ընկերությունը, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք դրան պատրաստ ենք․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը միակողմանիորեն խզելու հետևանքների հետ կապված մտավախություններ չունի: Նա այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ հանգիստ, առանց շտապելու և բոլոր փաստերն ուսումանսիրելուց հետո է գնացել այդ քայլին։

 «Եթե «Սանիթեք» ընկերությունը, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք դրան պատրաստ ենք»,- ասաց Մարությանը:

Ինչ վերաբերում է «Երևանի աղբահանության ու սանիտարակամ մաքրում» համայնքային հիմնարկին, քաղաքապետը նշեց կազմը կա, իսկ տենիկան դեռևս համալրվում է։ Ըստ Մարությանի՝ մոտ ամիսներին այն վերջնականապես կհամալրվի։ «Այսօր տեսնում ենք դրական փոփոխություններ, ուզում եմ ասել, որ սանմաքրումը մենք նոր ենք սկսում։ Այն, ինչ ես պատկերացնում եմ՝ չկա։ Շատ մեծ մտահոգություն է առաջացնում հենց «Սանիթեքի» պայմանագրի կնքման գործընթացը, ևս մեկ անգամ փաստերը հավաքելուց հետո՝ պատրաստվում ենք դիմել Դատախազություն»,- շարունակեց նա։

Բեռնում.....