26.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » «Պետություն-մասնավոր երկխոսությունը շատ ավելի թույլ մակարդակի վրա է, քան նախկինում էր»․ Գևորգ Պողոսյան
Տնտեսություն և Բիզնես

«Պետություն-մասնավոր երկխոսությունը շատ ավելի թույլ մակարդակի վրա է, քան նախկինում էր»․ Գևորգ Պողոսյան

«Շատ ընտիր ռազմավարություն չի, բայց շատ համապարփակ ներառում է բոլոր այն նպատակներն ու խնդիրները, որոնք այսօր ՓՄՁ ոլորտի առաջ պիտի դրվեն։ Կարծում եմ՝ առավել կարևոր է, որ ունենանք ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրեր, քան ուղղակի ռազմավարություն։ Օրինակ՝ 2016-2018 թթ․ ռազմավարությունը ոնց գրվեց, այդպես էլ մնաց թղթի վրա, որովհետև որևէ ծրագիր չուներ։ Այս մեկն ավելի երկարաժեմկետ է, 4-5 տարի է ներառում, և ամեն տարի պետք է գործողությունների ծրագիր լինի»,- Newarmenia.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Գևորգ Պողոսյանը՝ անդրադառնալով «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության» նախագծին։

Նա կարևորեց, որ պետությունն ի վերջո հասկանա, որ բոլոր քայլերը պետք է իրականացնել մասնավոր հատվածի հետ երկխոսելով ու համատեղ․ «Ցավոք, մինչև հիմա դեռ ակնառու ոչինչ չկա, պետություն-մասնավոր երկխոսությունը շատ ավելի թույլ մակարդակի վրա է, քան նախկինում էր, բայց աշխատանք է տարվում, որ պետությունն ավելի շատ կարևորի մասնավորի դերը»։

Անդրադառնալով գործողությունների ծրագրի մի քանի կետերի, օրինակ՝ երաշխավորությունների հիմնադրամի դրամագլխի ավելացում, բանկային համակարգի հետ ռիսկերը կիսելու եղանակով ՓՄՁ վարկավորման գործիքի ներդնում, գործող ՓՄՁ-ների նորարարական նախագծերի ֆինանսական աջակցության գործիքի մշակում ու ներդրում, սկսնակ ձեռնարկատեր ծրագրի իրականացում և այլն, Գ․Պետրոսյանը նշեց, որ առաջին փուլում պետությունը կարևորել է նորաստեղծ ընկերությունների խնդիրների լուծումը․ «Դա շատ լավ է, դրա անհրաժեշտությունը կա, բայց երաշխիքների գործիքներն ընդլայնելուց առաջ կարևոր է բացահայտել խնդիրները, թե երաշխիքները որտեղ են ավելի խնդրահարույց եղել, և ոչ թե տալ ուղղակի ֆինանսական աջակցություն, այլ կրթել գործարարներին՝ ինչպես ճիշտ օգտագործել ֆինանսները։ Անհրաժեշտ է ինկուբատորների ու ինովացիոն կենտրոնների ավելացումը, որ սկսնակի ձեռքից բռնած ցույց կտա ընկերություն ստեղծելու և կայացնելու ուղիները։ Օրինակ՝ ինկուբատոր գործում է ՏՏ ոլորտում, այժմ նախատեսվում է առաջին անգամ ստեղծել համապարփակ ինկուբատոր ԵՄ ֆինանսավորմամբ, բայց այն առավելապես կենտրոնացած է լինելու սիրիահայերի աջակցության վրա։ Ռազմավարությունը կարող է ուղղորդել, որ նման կերպ աջակցությունն իրականացվի, ինչն ավելի արդյունավետ կլինի»։

Բեռնում.....