«Հրապարակ». «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի եւ Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է՝ դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն:
Օրերս Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի, եւ ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց: Իսկ Արսեն Թորոսյանը ցանկանում է, որ կենտրոնը մասնավորեցվի։ Նրա մտերիմ՝ «Մեդլայն կլինիկ» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը հեռանկարային ծրագրեր ունի այս հաստատության հետ կապված: Բայց նախարարը խոստացել է, որ առաջիկայում էլի կփորձի մասնավորեցնել կենտրոնը, իսկ եթե չստացվի, կփոխի պրոֆիլը եւ տնօրենին, կկրճատի բյուջեն:
