8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136192 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Մեկնարկել են Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները
Սոցիալական

Մեկնարկել են Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«2022 թվականի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը»,- գրել է Թորոսյանը։

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:

Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում եմ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։

Նմանատիպ Հոդվածներ

Մարտունու բժշկական կենտրոնն աշխատանքային տարին փակել է նկատելի առաջընթացով եւ օգուտներով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին