15.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Վիտալի Բալասանյանն արդեն իսկ հատել է սահմանագիծը․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն

Վիտալի Բալասանյանն արդեն իսկ հատել է սահմանագիծը․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը։

Պատգավորը մասնավորապես գրել է․

«Նախօրեին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով, որում՝ անդրադառնլով ներհայաստանյան իրադարձություններին ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ղեկավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Տարբեր ձևակերպումներով փաթեթավորված այդ սպառնալիքներն իրականում հասնում են ընդհուպ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի: Սա Վիտալի Բալասնայանի կողմից արդեն որեորդ նման հրապարակային սպառնալինք է:

Նախորդ նման դեպքերից հետո համարժեք գնահատականի բացակայության պատճառով Բալասանյանը իրեն թույլ է տալիս կոպտագույն կերպով խառնվել Հայաստանի ներքին կյանքին ու որ ամենավտանգավորն է՝ սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսել Հայաստանի լեգիտիմ իշխանության, նրա ղեկավարի հասցեին: Դժբախտաբար դա տեղի է ունենում Արցախի գործող իշխանության լուռ համաձայնության և Հայաստանի ռևանշիստական ուժերի ակնհայտ ոգևորության ու քաջալերման պայմաններում:

Արցախի հերոսի պատվաբեր կոչումը որևէ մեկին, այդ թվում՝ Վիտալի Բալասնյանին, իրավունք չի տալիս դուրս գալ քաղաքակրթության, բարոյականության ու ի վերջո օրենքի շրջանանկներից: Ճիշտ հակառակը՝ յուրաքանաչյուր նման հայտարարությամբ Բալասնայնանն արժեզրկում է իր կոչումը՝ դառնալով մանր քաղաքական խաղերի գործիք ու խաղալիք:

Ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հանրային ու մտավորական դեմքերը հստակ դիրքորոշում արտահայտեն այս հանցավոր գործելակերպի առթիվ ու առնվազն դատապարտեն Հայաստանի ներքին կյանքին միջամտելու և Հայաստանի ընտրված իշխանության հետ սպառանլիքի լեզվով խոսելու Վիտալի Բալասանյանի գործողությունները: Անթույլատրելի է նաև Արցախը հայաստանյան քաղաքական գործընթացներին մաս դրաձնելու ու արցախցի գործիչների միջոցով Հայաստանում մանր ու էժան քաղաքական դիվիդենտներ ստանալու փորձերը:

Անհրաժեշտ է հստակ սահմանազատում մտցնել հայաստանյան ու արցախյան ներքաղաքական գործընթացներում և որևէ կերպ թույլ չտալ այդ սահմանների հատումը:

Վիտալի Բալասանյանն արդեն իսկ հատել է այդ սահմանագիծը: Նրան պետք է կանգնեցնել»:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա ծռեր» կուսակցության հետ հանդիպելով, փորձում է ահաբեկել։ Ավելին՝ նա նշել է, որ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց»։

Բեռնում.....