18.1 C
Yerevan
3 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 02.06.2023
Գլխավոր » «Սպայկայի» հարցը կարգավորված է, ընկերությունը վերակազմավորվել և աշխատում է. Արսեն Ղազարյան
Տնտեսություն և Բիզնես

«Սպայկայի» հարցը կարգավորված է, ընկերությունը վերակազմավորվել և աշխատում է. Արսեն Ղազարյան

«Տնտեսական հեղափոխությունը շարունակական պրոցես է, և դրա գործարկումն ու ընկալումը գերխնդիր է»,- այսօր «Ի՞նչ անել-2. Տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Ըստ նրա՝ ներդրողներին չեն ստիպում ներդրում անել, իրենք են գալիս։ Ա. Ղազարյանի կարծիքով՝ «Սպայկայի» հարցը կարգավորված է, ընկերությունը վերակազմավորվել և աշխատում է. «Սպայկայի հարցը մի ուռճացրեք»։

Ղազարյանը նշեց, որ Ամուլսարի հարցը ևս պետք է կարգավորվի և աշխատեն։

«Դրսի կապիտալը հետևում է՝ այս հեղափոխություն արած ազգը առաջ կգնա՞, թե՞ ետ կկանգնի։ 2-3 տարում մենք կտեսնենք արդյունքը»,- ասաց ՀԱԳՄ նախագահը։

Բեռնում.....