Այսօր Երևանում մեկնարկեց «Ի՞նչ անել-2. Տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում կարևորեց տնտեսության մեջ տրամադրությունները, որ հետզհետե ավելի էական գործոն են դառնում։
«2019 թ. և ընթացիկ տնտեսական ցուցանիշը, որ ունենք, ապացուցում են այս թեզի ճշմարտացիությունը՝ սպասումները, տրամադրությունները շատ մեծ ազդեցություն ունեն։ Հայաստանում շատ լավ տրամադրություններ են ստեղծվում և մեր խնդիրն է դա կայունացնել»,- ասաց Ն. Փաշինյանը։
Նա կարևորեց հերոսների դերը տնտեսության զարգացման գործում, և նշեց, որ բոլորի համար հավասար դաշտի ապահովումը կառավարության առաջնահերթությունն է։ «Նման քննարկումներում պետք է հասկանանք, թե որ ուղիով պետք է գնանք»,- ասաց վարչապետը։
