Հոկտեմբերի 9-10-ը Արտակարգ
իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ անդամ
պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին:
Միաժամանակ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի է ունենալու ՀԱՊԿ արտակարգ
իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստը:
Հայաստանից բացի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհուրդի կազմում են
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
