27.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Իրանական բանակը հանկարծակի հայտնվել է Թուրքիայի սահմանի մոտ
Աշխարհ

Իրանական բանակը հանկարծակի հայտնվել է Թուրքիայի սահմանի մոտ

Իրանական բանակն առանց նախազգուշացնելու սկսել է զորավարժությունները երկրի հյուսիս-արևմուտքում` Թուրքիայի հետ սահմանի մոտ: Այս մասին, հղում անելով «Reuters» լրատվական գործակալությանը, գրում է «Lenta.ru»-ն:

Մանևրներին մասնակցում են արագ արձագանքման, շարժական ստորաբաժանումները և հարձակվող ջոկատները: Բացի այդ, գործողության մեջ են դրվել ուղղաթիռները, որոնք մտնում են ցամաքային զորքերի օդային ստորաբաժանման կազմի մեջ: Զորավարժություններն անց են կացվում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական օպերացիայի նախապատրաստության ֆոնին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել Անկարային ցուցաբերել զսպվածություն և խուսափել ռազմական գործողություններից հարևան երկրի տարածքում: Նրա խոսքերով, Թուրքիան իրավունք ունի անհանգստանալու իր սահմանների անվտանգության համար, սակայն այդ մտավախությունների հաղթահարման ճանապարհը «պետք է ճիշտ ընտրվի»: Ռոհանին կարծում է, որ դրա համար ամերիկյան զորքերը պետք է լքեն տարածաշրջանը, իսկ քրդերը պետք է աջակցեն սիրիական բանակին:

Բեռնում.....