-0.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Կյանքը արկերի տակ. լուսանկարներ 6 ժամ կրակի տակ գտնված Ներքին Կարմիրաղբյուրից
Այլ Լուրեր

Կյանքը արկերի տակ. լուսանկարներ 6 ժամ կրակի տակ գտնված Ներքին Կարմիրաղբյուրից

«Karabakh Records»-ը հրապարակել է բացառիկ լուսանկարներ Տավուշի մարզի Ներքին Կարմիաղբյուր համայնքից, որը հուլիսի 14-ին 6 ժամ գտվել է ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության տակ։ Բարեբախտաբար, խաղաղ բնակչության շրջանում ոչ ոք չի տուժել: Վնասները նյութական են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 12-14-ը տարբեր տեսակի և տրամաչափի զենքերով թիրախավորել էին հայկական դիրքերը և Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանն անգամ «Գրադ» էր կիրառել Բերդի ուղղությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանին մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը ունեցել է տասնյակ մարդկային և ռազմատեխնիկական կորուստներ։

Հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Ներքին Կարմիրաղբյուրում կկառուցվի «Մայրիկ» անունը կրող մանկական պուրակ-խաղահրապարակ

Նատա Հարությունյան
Բեռնում.....