2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Ադրբեջանի իշխանությունն առերեսվել է հասարակությանը սրսկած ատելությանը. Արցախի ՄԻՊ-ի արձագանքը
Այլ Լուրեր

Ադրբեջանի իշխանությունն առերեսվել է հասարակությանը սրսկած ատելությանը. Արցախի ՄԻՊ-ի արձագանքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի իշխանությունների հայտատյացության խաղաքարտը գնալով ավելի ու ավելի է դուրս գալու առաջնահերթորեն հենց իրենց դեմ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում հուլիսի 14-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հակահայկական բնույթ ունեցող ցույցերին, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը պատմեց, թե ինչ հետևանքեր կարող է ունենալ Ադրբեջանի իշխանության համար հայատյացություն քարոզելը։ «Առաջին փաստարկն այն է, որ ոչ մի հավաքական բնույթի ատելություն չի կարող որևէ հասարակությանը օգուտ տաl։ Հոգեբանական առումով ատելությունը ինքնին վնաս է տալիս ատելությունը կրողին և ոչ միայն ատելության օբյեկտին։ Երկրորդ փաստարկն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը, ատելության քարոզ անելով, հասարակության մոտ առաջացնում է լրացուցիչ ակնկալիքներ և պահաջներ։ Իշխանությունները պարտավորված են լինելու ինչ-որ պահի (երեկ էլ ցույցերին դա երևաց) տվյալ ակնկալիքները կամ պահաջները ինչ-որ ձևով բավարարել»,- ասաց Բեգլարյանը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մոտ հարց է առաջանում, թե արդյոք Ադրբեջանի իշխանությունը հիմա կամ ապագայում կարող է հասարակությանը սրսկած ատելության պահանջները բավարարել, թե ոչ, որովհետև խնդիր կա մեխանիզմների և հնարավորությունների առումով։ «Դրա համար, կարծում եմ, իշխանությունները պետք է ավելի ռացիոնալ գտնվեն ու ատելության քարոզը դադարեցնեն, գան խաղաղության օրակարգ, փորձեն հասարակությանը պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի։ Մեզ հետ պատերազմելով այսպիսի պատրաստվածությամբ, բնականաբար, լավ արդյունքներ չեն ունենալու՝ ոչ իշխանության, ոչ հասարակության համար։ Բնականաբար, դա իր հետևանքները կունենա մեզ համար մարդասիրական տեսանկյունից։ Ոչ մի կողմ այս առումով չի շահի»,- եզրափակեց Բեգլարյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Մեծ շեն ու Հին շեն՝ տեղում ծանոթանալու քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգներին

Նատա Հարությունյան

Հիմքեր չունեմ հավատալու, որ ունենք ավելի քան 600 գերի․ Արցախի ՄԻՊ

Անի Գրիգորյան

Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի երկրորդ զեկույցը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին