15.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Գործուղումներով չափն անցնում են. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Գործուղումներով չափն անցնում են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդերլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Միրզոյանը Նիդերլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։

Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որևէ տեղեկություն չկա։ Թերևս, հասկանում են, որ գործուղումներով արդեն չափն անցնում են։ 16 հոգով Սերբիա են մեկնում՝ Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովին մասնակցելու:

Բեռնում.....