«Ժամանակ». «Մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ Արթուր Վանեցյանի հոր դեմ հարուցված քրեական գործ կա, բայց այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչի հետ կարող էր կապված լինել այդ գործը: ՀՀ ծաղիկների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ դա կարող է կապված լինել այդ շուկայում մենաշնորհ հաստատելու հետ. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վանեցյանի հայրը զբաղվում է ծաղիկներ ներմուծելով, այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին հայր և որդի Վանեցյանները խոչընդոտում էին այլ ընկերությունների կողմից ծաղկի ներմուծմանը և ըստ էության՝ մենաշնորհ էին հաստատել այդ շուկայում: Հնարավոր է, որ քրեական գործը կապված լինի հենց դրա հետ»,- կարծում է թերթի աղբյուրը:
