«Ժողովուրդ». Նոր իշխանությունները կարծես չեն վստահում ԿԸՀ-ին: Այդպիսի տպավորություն ստեղծվեց հատկապես երեկ խորհրդարանում Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպման ժամանակ: Նիստի ժամանակ Տիգրան Մուկուչյանը կարծիք հայտնեց, որ նախընտրական շրջանում վերահսկողությունը պետք է իրականացնի ԿԸՀ-ն, սակայն պատգամավորները կարծում են, որ վերահսկողության գործառույթը պետք է տրամադրել չեզոք մարմնի, ըստ նրանց՝ դա կարող է իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Եվ չնայած վերջնական որոշում այս պահին դեռ չկա, սակայն ամենայն հավանականությամբ վերահսկող մարմին կդառնա հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
