«Երեկ շատ կարևոր որոշում է կայացվել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում և ըստ այդ որոշման 2020 թվականի հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները և առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները»,- այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ իրենք սոցիալական արդարության սկզբունքը համարում են որպես առաջնային և բերեց մի օրինակ՝ նշելով, որ եթե զոհված սպայի ընտանիքն արդեն իսկ ստանում է 60 000 դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ հավելյալ կստանա 240 000 դրամ և կախված կոչումից գումարի չափը կարող է փոփոխվել։
