«Սիրիական ժողովրդավարական ուժեր» կազմավորումը (SDF) հայտարարել է թուրքական բանակի չորս տանկի ոչնչացման և հինգ սպանված «թուրքական վարձկանների» մասին: Այս մասին փոխանցում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:
«SDF-ը Սիրիայի`Թուրքիայի հետ սահմանին` Ռաս-էլ-Ային քաղաքի մոտ, ոչնչացրել է թուրքական օկուպանտների չորս տանկ»,- ասված է ջոկատների մամուլի ծառայության հայտարարության մեջ, որում նաև նշվում է. «Սպանված են հինգ թուրք վարձկաններ, նրանց մարմինները գտնվում են SDF-ի մոտ»:
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ թուրքական բանակը մտել է մի շարք գյուղեր Թելլ-Աբյադ քաղաքի մերձակայքում: Իսկ «Ikhbariya» հեռուստաալիքի տվյալներով, թուրքական օդուժը հասցնում է հարվածներ Թելլ-Արքամ գյուղին, որը գտնվում է Ռաս-էլ-Այնի մերձակայքում:
