26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Հանցակազմ կա, թե՝ ոչ, իրավապահները կասեն. Ա․ Գրիգորյանը՝ Վ․ Բալասանյանի հայտարարությունների մասին
Քաղաքականություն

Հանցակազմ կա, թե՝ ոչ, իրավապահները կասեն. Ա․ Գրիգորյանը՝ Վ․ Բալասանյանի հայտարարությունների մասին

Հանցակազմ կա, թե՝ ոչ, իրավապահները կասեն. Ա․ Գրիգորյանը՝ Վ․ Բալասանյանի հայտարարությունների մասին

Այդ հարցն այլևս գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում, այլևս նոր բան չունեմ ասելու։ Այսօր Կառավարությունում լրագրողների հետ  ճեպազրույցում  նման տեսակետ հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով  Արցախի  Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։ Նա հիշեցրեց, որ Դատախազությունն այդ հայտարարություններն ուղարկել է ԱԱԾ։

«Հանցակազմ կա, թե՝ ոչ, իրավապահները կասեն»,- ասաց նա։

Արձագանքելով դիտարկմանը, որ շատերն իր՝ Վիտալի Բալասանյանին տված արձագանքը կոպիտ են համարում, Գրիգորյանն ասաց․ «Եթե այսօր էլ այդ մտքերն արտահայտեին, այսօր էլ նույն կերպ կպատասխանեի»։

Ինչ վերաբերում է հարցին, որ այսօր շատերը հիշում են, որ նա և Վիտալի Բալասնյանը մի սեղանի շուրջ են նստել, իսկ այսօր  ինքն այդ կերպ է արձագանքում, Գրիգորյանը նշեց․ «Եթե նման բան եք ասում առաջաինը պետք է դիմեք նաև Բալասնյանին, որովհետև նա էլ վարչապետի հետ սեղան է նստել, հաց է կիսել, և առաջինն ինքն է հարցազրույց տվել»։

Դիտարկմանը, որ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել է, թե Գրիգորյանը դասալիք է., նա արձագանքեց, «Ես դասալիք չեմ, ծառայել եմ Պաշտպանության բանակում, հեղափոխությունը, որին ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել, վերջ դրեց Աղվան Վարդանյանի կարիերային, դրա համար էլ այդպես է ասում»:

Բեռնում.....