17.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » ՄԻԵԴ-ը բավարարել է Դավիթ Մաթևոսյանի հայցը․ ՀՀ-ն պետք է վճարի 13 հազար 200 եվրո
Իրավունք

ՄԻԵԴ-ը բավարարել է Դավիթ Մաթևոսյանի հայցը․ ՀՀ-ն պետք է վճարի 13 հազար 200 եվրո

Այսօր հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը «Դավիթ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով (գանգատ թիվ 61730/08)։

Եվրոպական դատարանը անդրադարձել է հարցերի հետևյալ շրջանակին՝

ա) երաշխավորվե՞լ է արդյոք դիմողի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունքը,

բ) դիմողի մեղադրանքը և հետագա դատապարտումը հանդիսացե՞լ են արդյոք միջամտություն նրա կարծիք արտահայտելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին,

գ) դիմողի հետապնդումը և դատապարտումը չի եղե՞լ արդյոք խտրական՝ հիմնված նրա քաղաքական համոզմունքների վրա։

Դ․Մաթևոսյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ որոշմամբ ճանաչվել են արդար դատաքննության և խաղաղ հավաքների իրավունքների խախտումները։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ պետությունը Դ․Մաթևոսյանին պետք է որպես փոխհատուցում վճարի 13 հազար 200 եվրո։

«Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունը ինքնիշխան ազգերի մենաշնորհն է, իսկ նրանք, ովքեր արդարադատություն մուրում են միջազգային/վերազգային կառույցներում՝ երբեք չեն ունենա արդարադատություն»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Մ․Շուշանյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու շինծու մեղադրանքով։ Դատարանները նրա մեղավորությունն ապացուցված էին համարել 2 ոստիկանների կեղծ և հակասական ցուցմունքներով, հրաժարվելով լսել անձանց, որոնք Դ․Մաթևոսյանին ձերբակալելու պահին նրա հետ էին եղել և կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի կեղծ պնդումը։

Բեռնում.....