-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 62-ամյա կնոջ սպանության համար. նա հանկարծամահ չի եղել
Իրավունք

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 62-ամյա կնոջ սպանության համար. նա հանկարծամահ չի եղել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արարատ գյուղական համայնքի 62-ամյա բնակչուհու սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2020թ. հուլիսի 14-ին «Արարատ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատ գյուղական համայնքի 62-ամյա բնակչուհին հանկարծամահ եղել:

Նախնական տվյալներով և կնոջ ազգականների հայտարարության համաձայն՝ վերջիններս, տեղեկանալով, որ նա չի պատասխանում հեռախոսազանգերին, գնացել են կնոջ տուն և նրան հայտնաբերել զուգարանում՝ մեջքի վրա պառկած վիճակում:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, վերցվել բացատրություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն:

Դատաբժշկական փորձագետի կողմից կատարված դիահերձման արդյունքում պարզվել է, որ կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրա մահը վրա է հասել պարանոցի և կրծքավանդակի օրգանների սեղմման պատճառով տեղի ունեցած շնչահեղձության հետևանքով: Բացի այդ, դիակի արտաքին զննությամբ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերել են քերծվածքներ և արյունազեղումներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի լրացուցիչ զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Անի Գրիգորյան

Համացանցում տարածվել են չճշգրտված տեղեկություններ պարունակող ենթադրյալ գերեվարվածների ցուցակներ. Քննչական կոմիտե

Անի Գրիգորյան

Հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և կալանավորվել է՝ 44-ամյա համաքաղաքացու սպանության մեղադրանքով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին