26.1 C
Yerevan
23 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 22.05.2023
Գլխավոր » Լեւոն Զուրաբյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Մարտի 1-ի գործի եւ ՍԴ-ում առկա ճգնաժամի վերաբերյալ հարցեր
Քաղաքականություն

Լեւոն Զուրաբյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Մարտի 1-ի գործի եւ ՍԴ-ում առկա ճգնաժամի վերաբերյալ հարցեր

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում դեսպանի խնդրանքով Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումները Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ` մասնավորապես անդրադարձ կատարեց Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ օրինականության հաստատման հարցերին: Ժողովրդավարության ամրապնդման կոնտեքստում կարեւորվեց Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումը:

Օրինականության հաստատման առումով առանձնահատուկ ընդգծվեցին Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման, արդար դատավարության եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի վերաբերյալ հարցերը:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներին: Հանգամանորեն ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության վերաբերյալ Կոնգրեսի գնահատականները:

Բեռնում.....