-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » «Քանի դեռ Թուրքիայից ՀՀ պաշտպանությունը հանձնել ենք ՌԴ-ին, լիովին կախված ենք լինելու այդ երկրի քմահաճույքից». քաղաքագետ
Այլ Լուրեր

«Քանի դեռ Թուրքիայից ՀՀ պաշտպանությունը հանձնել ենք ՌԴ-ին, լիովին կախված ենք լինելու այդ երկրի քմահաճույքից». քաղաքագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

-Պարոն Ղուկասյան, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ադրբեջանական լրատվամիջոցին ասել է, թե ՀԱՊԿ-ի միջամտությունը հայ-ադրբեջանական սահմանի առճակատմանը հանցագործություն կլինի, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է ՀԱՊԿ-ին ներքաշել Ղարաբաղյան հակամարտության մեջ, թող իմանա, որ դրան ոչ ոք երբեք չի հասնի։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և սա ինչի՞ արդյունք է:

-Նշեմ, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է ԱՊՀ պետությունների կողմից, 15 նախկին խորհրդային հանրապետություններից ԱՊՀ կազմում մնացել են 10-ը, որոնցից 6-ն են համագործակցում ՀԱՊԿ-ում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Ադրբեջանը ռազմական համագործակցություն ունի ՀԱՊԿ պետությունների հետ սահմանային հարցերում: ՀԱՊԿ-ը ստեղծված է որպես հակակշիռ ՆԱՏՕ-ի դեմ: ՀԱՊԿ-ի հետ Հայաստանը համագործակցում է՝ նկատի ունենալով այն փաստը, որ Թուրքիայի դեմ համարժեք ներուժ առ այսօր չունի: Մեր զինված ուժերը հակակշում են Ադրբեջանի զինված ուժերին, իսկ Թուրքիայից սպառնալիքը փորձ է արվում հակակշռել ՀԱՊԿ-ում անդամությամբ: Սա է մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, որը էապես չի փոխվել: Կարծում եմ՝ Կալաշնիկովը այդ տրամաբանության մեջ է խոսել: Եթե ՀԱՊԿ որևէ պետության հետ իրական լայնածավալ պատերազմ սկսվի, իհարկե, ՀԱՊԿ-ը իր ռազմական միջամտությունն ունենալու է: Եվ Ադրբեջանը հավանաբար կանգնեց այդ փաստի առաջ, ինչը էական դերակատարություն ունեցավ վերջին օրերի ռազմական բախումը կանխելու հարցում: Ադրբեջանը բացահայտեց, որ չի կարող Հայաստանի դեմ պատերազմ վարել, որովհետև անպաշտպան է հենց ՀԱՊԿ-ի կողմից, չունի ներուժ դիմակայելու Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի ռազմական ներխուժմանը: 

Սակայն փաստորեն հենց Ռուսաստանն է հայտարարում, որ նման ներխուժում Ադրբեջան երբեք չի լինի:  

Ռուսաստանը փորձում է պահպանել Ադրբեջանի հետ բարի-դրացիական հարաբերությունները: Բայց այս անգամ ցույց տվեց կարմիր գիծը. Ադրբեջանը չի կարող պատերազմ վարել Հայաստանի դեմ և վստահ լինել, որ հարված չի ստանա Ռուասատանի կամ ՀԱՊԿ-ի կողմից: Հարավային օկրուգի ռազմական ուժերը զորավարժություններ անցկացրեցին և սկսեցին կուտակվել Ադրբեջանի սահմանների մոտ, և այնուամենայնիվ, դա քաղաքական ազդեցություն ունեցավ: Մինչդեռ լայնածավալ պատերազմի պատրաստակամություն էր հայտնել Ադրբեջանը, և այդ հարցում նրան լիրաժեք աջակցեց Թուրքիան:

— Իսկ Թուրքիայի հայտարարություններին ՀԱՊԿ-ի կամ նույն Ռուսաստանի կողմից արձագանքը համարժե՞ք էր: Օրինակ, Թուրքիան հայտարարեց, որ իր բոլոր ԱԹՍ-երը կարող է օգտագործել Ադրբեջանը, նաև՝ քրդերը տեղեկություն հրապարակեցին, որ Թուրքիան 2500 դոլարով վարձկաններ է վարձում Սիրիայում:

— Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները արդեն իսկ լարված էին: Թուրքիայի համար այսօր գերկարևոր հարց է Միջերկրական ծովում սահմանների հաստատումը, որովհետև այդտեղ հայտնաբերվեցին նավթի և գազի պաշարներ: Սակայն Թուրքիայի այդ ծրագրի դեմ դուրս եկան տարածաշրջանի 5 պետությունները: Նաև՝ անցյալ տարվա համեմատ ռուսական գազի մատակարարումը Թուրքիա նվազել է բավական մեծ չափով, մինչդեռ անցյալ տարվա մարտին ամենամեծ տոկոսն էր կազմում՝ 33 տոկոս, այսօր 9 տոկոս է: Թուրքիայի գազի ամենախոշոր մատակարարն այսօր Ադրբեջանն է՝ 23 տոկոսով: Իհարկե, զարմանալի չէ, որ Տավուշի սրացումը Թուրքիայի կողմից ընկալվեց որպես վտանգ Ադրբեջան-Թուրքիա գազատարի համար, և Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ է ցանկացած միջոցների դիմել, գնալ պատերազմի:

-Ի՞նչ կարող ենք մենք հակադրել Թուրքիայի քայլերին, ինչպե՞ս կարող ենք զսպել Թուրքիայի՝ Ադրբեջանի ռազմական քայլերում ներգրավվելու ծրագրերը:

-Մենք այսօր Թուրքիայից պաշտպանվելու համար ունենք ռուս-հայկական զորամիավորում, որի կազմի մեջ են մի քանի հազար ռուս զինվորներ՝ մոտ 4,5 հազար Գյումրիում տեղակայված զորամասում, և 0 զինվոր հայկական կողմից: Մենք Թուրքիայի սահմանի վրա Հայաստանը պաշտպանող որևէ ուժ չունենք, ողջ հույսը դրել ենք Ռուսաստանի վրա: Դա վտանգավոր սխալ է: Հիմա արդեն բոլորին պարզ դարձավ, որ Թուրքիան պատրաստ է կարմիր գծեր հատել: Մենք այս տարիների ընթացքում նույնիսկ չարեցինք որևէ քայլ, որ ունենանք օդային բազա երկրի կենտրոնական հատվածներում, օրինակ Հրազդանում կամ Ապարանում, որպեսզի սահմանից 50-60 կմ հեռավորության վրա ունենանք ավիաբազաներ, որտեղ կարող էին անհրաժշտության դեպքում դրսից օդային տարածքով զորքեր բերվել: Թուրքիայի վերջին գործողությունները ցույց տվեցին, որ կա խիստ անհրաժեշտություն արմատապես վերանայել մեր անվտանգության ռազմավարությունը: Պետք է ձևավորենք ինքնուրույն ներուժ՝ Թուրքիայից պաշտանվելու համար, հակառակ դեպքում, լինելու ենք այլ պետությունների քմհաճույքից, իրենց ռազմավարական պլաններից կախված, և դա շատ վտանգավոր է մեզ համար: Սա կարևոր դասն է Տավուշում վերջին սրացման: Հայաստանը պետք է ունենա ինքնուրույն լիարժեք պաշտպանություն ոչ միայն Ադրբեջանից, այլև Թուրքիայից, և Ռուսաստանը այդ հարցում կարող է լինել օժանդակող ուժ, բայց չպետք է լինի միակ և գլխավոր պաշտպանող ուժը: Ցավոք սրտի, այսօր դա այդպես է և դրանով պայմանավորված է մեր լիարժեք կախվածությունը Ռուսաստանից, ինչը Ռուսաստանի որոշ գործիչներ օգտագործում են մեր դեմ:  

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Վ․ Մանուկյանը կարող է ապահովել իշխանության տրանզիտ՝ Ն․Փաշինյանից դեպի Ռ․Քոչարյան կամ Ս․ Սարգսյան․ Անդրիաս Ղուկասյան

Անի Գրիգորյան

16 ընդդիմադիր ուժերի դաշինք չկա, կա ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ ռևանշիստների դաշինք․ Անդրիաս Ղուկասյան

Անի Գրիգորյան

«Լիդիանի» գործողությունները պարունակում են քրեական բաղադրիչ․ Անդրիաս Ղուկասյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին