4.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » ԵԱՏՄ-ում հայկական բեռների համար ստեղծված խոչընդոտների խնդիրը պետք է բարձրաձայնվի բարձր մակարդակով․ տնտեսագետ
Այլ Լուրեր

ԵԱՏՄ-ում հայկական բեռների համար ստեղծված խոչընդոտների խնդիրը պետք է բարձրաձայնվի բարձր մակարդակով․ տնտեսագետ

Հայկական բեռները դեռևս չեն կարողանում մուտք գործել ռուսական շուկա, և սա խնդիր է, որը պետք է արձանագրել, որպեսզի անհրաժեշտ լուծում տրվի։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ  Մերի Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, որ ադրբեջանցիները չեն թողնում, որ հայկական բեռները մտնեն ԵԱՏՄ շուկա։ Նա կարծում է, որ խնդիրը պետք է բարձացվի, սակայն նկատում է, որ իշխանություններն այս ուղղությամբ արդեն իսկ քայլեր ձեռնարկել են։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մի քանի օր առաջ ԵԱՏՄ խորհրդի նիստում բարձրաձայնեց այս խնդիրը։ Բնականաբար, նման դեպքերն անթույլատրելի են, փոխվարչապետն էլ կոչ էր արել վերլուծել իրավիճակն ու տալ լուծում։ Եթե կհիշեք, նաև ՏՄՊՊՀ-ն էր նամակով դիմել և՛ ՌԴ-ին, և՛ ԵԱՏՄ մյուս գործընկերներին։ Կարծում եմ, որ հաշվի առնելով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ  լինելու հանգամանքը,  պետք է նման խնդիր չառաջանար։ Եթե  խնդիրն արդեն իսկ կա, ապա պետք է արձանագրել, որ ազդում է նաև մրցակցային դաշտի վրա։ Կարծում եմ՝ պետք է հանգուցալուծում տրվի խնդրին, բնականաբար, խնդիրը պետք է հանգուցալուծվի բարձր մակարդակով»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Հովսեփյանը նկատեց, որ ՌԴ-ի ու ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների կողմից խնդրին դեռևս արձագանք չի եղել։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է ՀՀ-ին պետք է ԵԱՏՄ անդամակցությունը, եթե Ադրբեջանը, չլինելով ԵԱՏՄ անդամ, ամեն անգամ կարողանում է ՀՀ-ի համար խնդիրներ առաջացնել, և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմինց խնդիրն անարձագանք թողնելը անարգանք չէ ՀՀ-ի համար, տնտեսագետը նշեց, թե մեծ դեր է խաղում քաղաքական գործոնը։

«Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ  ՌԴ-ում «Ֆուդ սիթի» սեփականտերերը Ադրբեջանի ղեկավար կազմն է։ Ընդունում եմ, որ խնդիր կա, սակայն այս խնդիրը վերցնել ու տարածել ամբողջ ԵԱՏՄ անդամակցության վրա, կարծում եմ, այդքան էլ տեղին չէ։ Միանշանակ խնդիրը պետք է լուծվի վերսահմանային, վերազգային հարթակում, որովհետև գիտենք, որ ձևավորված են բոլոր ինստիտուցիոնալ կառույցները, որոնք նման խոչընդոտների առկայության պարագայում պետք է կարողանան շատ արագ լուծում տալ։ Կարծում եմ՝ պետք է սպասենք ԵԱՏՄ-ի արձագանքից, որից հետ կհասկանաք հետագա զարգացումները»,- շարունակեց Մերի Հովսեփյանը։

Տնտեսագետը համակարծիք չէ այն պնդումների հետ, թե ՀՀ-ն տնտեսապես տուժում է ԵԱՏՄ անդամակցությունից։ Նրա խոսքով՝ մի շարք ցուցանիշներ վկայում են ՀՀ-ի  օգուտների մասին։

«Եթե ուսումնասիրում ենք վիճակագրությունը, ապա տեսնում ենք, որ վերջին հինգ տարիներին Հայաստանը որոշակի տնտեսական ցուցանիշներով ԵԱՏՄ երկների շարքում առաջատարն է։ Թե՛ արտահանման, թե՛ առևտրի դինամիկայի, թե՛ մնացած ցուցանիշների մասով ՀՀ-ն շատ ավելի օգուտներ է ստացել ԵԱՏՄ ինտեգրացումից, քան անդամ մյուս երկները։ Այսօր առկա խնդիրը տարածել ընդհանուր ԵԱՏՄ-ի վրա, կարծում եմ, որ տեղին չէ»,- ընդգծեց տնտեսագետը։

Մերի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ խնդրի բարձրաձայնման ու լուծման համար կան ձևավորված ինստիտուցիոնալ կառույցներ՝ ԵԱՏՄ կոլեգիան, միջկառավարական մարմիններ և այլն։

«Պետք է հաջորդիվ քննարկումների ընթացքում պարբերաբար բարձրաձայնվի խնդրի մասին, թեկուզ ավելի բարձր մակարդակներում գրություններ ուղարկվեն և այլն, որպեսզի ՌԴ տարածքում նման արգելքներ չլինեն, ու դա որակվի հակամրցակցային։ Պետք է մի փոքր համբերատար լինենք ու սպասենք արձագանքին, որից հետո զարգացումները  պարզ կլինեն»,- եզրափակեց Մերի Հովսեփյանը։

Անի Արամի

Բեռնում.....