16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Զինված խմբի գործով գլխավոր ամբաստանյալը կվիրահատվի
Իրավունք

Զինված խմբի գործով գլխավոր ամբաստանյալը կվիրահատվի

2016 թվականին Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Զինված խմբի գործով այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը։ Նա վերջերս էր ազատ արձակվել կալանքից:

Այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Մեսրոպ Մակյանն ընթերցեց Արթուր Վարդանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի գրությունը, որով նա տեղեկացնում էր, որ Արթուր Վարդանյանը գտնվում է հիվանդանցում և հետազոտվում է, և չի բացառվում, որ  հետազոտության արդյունքներից կախված՝ Վարդանյանն այսօր վիահատվի: Արայիկ Պապիկյանը նաև միջնորդել էր հետաձգել այսօրվա դատական նիստը:

Դատավորը նշեց, որ իրենք պաշտպանից ճշտել են, որ վիրահատությունն ու հետվիրահատական շրջանը կտևի երկու շաբաթ և հաջորդ դատական նիստը կնշանակվի՝ պայմանավորված դրանով։

Բեռնում.....