25.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » Պուտինը, Չավեսը և Լուկաշենկոն հանգստանում են. նախագահ Զելինսկին լրագրողների հարցերին պատասխանել է 14 ժամ անընդմեջ
Աշխարհ

Պուտինը, Չավեսը և Լուկաշենկոն հանգստանում են. նախագահ Զելինսկին լրագրողների հարցերին պատասխանել է 14 ժամ անընդմեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին անցկացրեց պրես-մարաթոն` հանդիպում լրատվամիջոցների հետ, որի համար նախօրոք հատկացված էր մոտ 10 ժամ, բայց այն շարունակվեց 14 ժամից ավելի: Հանդիպումը տեղի էր ունենում ուկրաինական մայրաքաղաքում վերջերս բացված «Kyiv Food Market»-ի ֆուդ-կորտում: Սեղաններին դրված էին ջուր և տաք ըմպելիք: Մամուլի ասուլիսին հավատարմագրված էր մոտ 300 լրագրող, որոնք 7-10 հոգուց կազմված խմբերով մասնակցում էին նախագահի հետ զրույցին:

Ինչպես տեղեկացնում է «News.ru» կայքը, հարցերը հնչել են ուկրաիներեն, ռուսերեն և անգլերեն, նախագահն էլ պատասխանել է նույն երեք լեզվով: Նա շատ էր հոգնել, բայց, որպես պրոֆեսիոնալ շոումեն, նույնիսկ սուպերմարաթոնի վերջում չէր կորցրել զրույցի թելերը: Նա խոստովանել է, որ ձայնալարերը պաշտպանելու համար օգտվել է հատուկ ներարկումներից, որպեսզի ձայնը չկորցնի:

Այսպիսով, նա սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ պետության ղեկավարների  ամենաերկար մամուլի ասուլիսի համար: Համապատասխան հավաստագիրը նրան հանձնեցին մարաթոնի ժամանակ: Ուկրաինայի նախագահի մոտակա մրցակից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղիղ կապը վարում է միջինը 4 ժամ (ամենաերկարի տևողությունը 4 ժամ 47 րոպե է):

Իհարկե, չպետք է մոռանալ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, որը եթերում`իր կիրակնօրյա ծրագրում, կարող էր ժամերով շփվել լրատվամիջոցների և ժողովրդի հետ: Մի անգամ այդ շոուն շարունակվեց 8 ժամ 6 րոպե, Չավեսը կատակում էր, զանազան բաներ պատմում, երգում, պատասխանում հարցերին: Եվ այդ ամենը բացօթյա` 30 աստիճան շոգի պայմաններում:

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2017 թվականին 7 ժամ 21 րոպե տևողությամբ մամուլի ասուլիս անցկացրեց: Իսկ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն 2005 թվականին խոսել է 5 ժամ անընդմեջ:

Բեռնում.....