9.1 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Ուրուգվայի Ազգային կուսակցությունը կոչ է արել հարգել ԼՂ հակամարտության կարգավորման հանձնառությունը
Աշխարհ

Ուրուգվայի Ազգային կուսակցությունը կոչ է արել հարգել ԼՂ հակամարտության կարգավորման հանձնառությունը

Ուրուգվայի Ազգային կուսակցությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին զարգացումների ֆոնին կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստանձնած միջազգային պարտավորությունները: Կուսակցությունն իր տարածած հայտարարությունում հայ-ադրբեջանական սահմանին պատերազմական լարվածության կապակցությամբ մասնավորապես կոչ է արել խաղաղության և ամրապնդելու կողմերի միջև հրադադարը:

Կուսակցությունը պետություններին կոչ է արել առանձնահատուկ ուշադրություն դարձնել խաղաղության պահպանմանը և հավատարիմ մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային կոնվենցիաններին, ինչպես նաև հավատարիմ լինել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում բոլոր տիպի թշնամական գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարին կոչին:

Ուրուգվայի Ազգային կուսակցությունն ակնկալում է հակամարտության խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա՝ գերակա համարելով միջազգային խաղաղության պահպանումը, քաղաքացիական բնակչության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և հատկապես հիմնարար հանդիսացող կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանը վերահաստատում է Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն բացելու հանձնառությունը

Սերինե

Ուրուգվայի Սենատը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը

Նատա Հարությունյան

Ուրուգվայի խորհրդարանի նախագահը կրակի դադարեցման կոչ է արել

Նատա Հարությունյան
Բեռնում.....